«Դուք էլ Նիկոլին եք երևի սիրում»․ Աշոտյանի այս հարցին դատավորն արձագանքեց՝ «Ինչքան Դուք եք սիրում»
Մեղադրյալ Աշոտյան, ես Ձեզ թույլ չեմ տալիս խոսել։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին հայտարարեց դատավոր Վահե Դոլմազյանը։
Արմեն Աշոտյանն առարկեց․ «Թողեք խոսեմ»,-ասաց նա։
«Խոսեք ըստ էության, հակառակ պարագայում Ձեր նկատմամբ սանկցիա կկիրառվի», - ասաց դատավորը։
«Միանգամից վճիռը հրապարակեք, պրծնենք։ Էդ էլ ունեք չէ՞ երևի, WhatsApp-ով ա ուղարկել։ Գիտեմ՝ խոսքից եք վախենում, ես գիտեմ, թե ինձ ինչու եք նստացրել։ Դատական դահլիճում «Ադրբեջան» բառից ինչի՞ եք նեղվում, երկրի ղեկավար ներկայացող մարդը երևի գիշերն էլ է այդ բառն արտաբերում, ինչո՞ւ եք նեղվում», - ասաց Աշոտյանը։
«Եթե Դուք շատ եք սիրում այդ բառը...», - արձագանքեց դատավորը։
«Հա, ես շատ եմ սիրում, մանավանդ իր կատարմամբ։ Դուք էլ իրեն եք երևի սիրում», - դիմելով դատավորին՝ ասաց Աշոտյանը։
«Ինչքան Դուք եք սիրում», - Աշոտյանին պատասխանեց դատավորը։