Իսրայելական բանակը չի հաստատել, որ իսրայելական զորքերը մտել են Գազա
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) չի հաստատել Գազայում իսրայելական զորքերի գտնվելու վայրը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարիին։
Իսրայելական ուժերը տեղակայված են երկրի հյուսիսային սահմանի երկայնքով և պատրաստ են ցանկացած սցենարի: Ասել է Հագարին լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ։
Հագարին ասել է, որ իսրայելական ուժերը մեկ գիշերում սպանել են Գազայի տասնյակ զինյալների, սակայն նա հրաժարվել է հաստատել ցամաքային զորքերի գտնվելու վայրը այն բանից հետո, երբ սոցցանցերում հայտնվել են նկարներ, որոնք ցույց են տալիս իսրայելական տանկերի առաջխաղացումը Գազայի գլխավոր ճանապարհով:
Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականներն աստիճանաբար առաջ են շարժվում պլանին համապատասխան։
Իսրայելի բանակի խոսնակը նաև հավելել է, որ աշխարհն ու նրա կառույցները պատասխանատու են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գերությունից պատանդների անվտանգության ապահովման և վերադարձի համար։