Մենք մտադիր չենք զորք ուղարկել Մերձավոր Արևելք․ ԱՄՆ փոխնախագահ
Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զորքեր ուղարկել Իսրայել կամ Գազայի հատված՝ մեկնաբանելով մերձավորարևելյան հակամարտությանը երկրի զինված ուժերի ներգրավման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում։
«Մենք բացարձակապես ոչ մի մտադրություն կամ պլան չունենք զորքեր ուղարկել Իսրայել կամ Գազայի հատված», - ասել է Հարիսը:
Նա հիշեցրել է Ջո Բայդենի վարչակազմի դիրքորոշումն այն մասին, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն, սակայն Գազայի հատվածի խաղաղ բնակիչները նույնպես պետք է ապահովեն անվտանգությունը։
«Եվ մենք շատ հստակ հասկացրել ենք, որ պատերազմի կանոնները պետք է հարգվեն, և որ մարդասիրական օգնությունը հասնում է Գազա», - ասել է ԱՄՆ փոխնախագահը: