Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացվել է
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովին շտապ բուժօգնություն է անհրաժեշտ եղել ասթմայի նոպայի պատճառով։ Այս մասին հայտնում է 112 Telegram ալիքը։
Հրապարակման համաձայն՝ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը վաղ առավոտյան վատացել է: Նա սկսել է խեղդվել, և նրա համար շտապ օգնություն են կանչել։
Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել արտիստին և խորհուրդ են տվել կրկին վատանալու դեպքում դեպքում բժիշկներ կանչել կլինիկայից։
Նշենք, որ 2023 թվականի փետրվարի սկզբին Բեդրոս Կիրկորովն արդեն ստիպված էր հոսպիտալացվել՝ շնչառության դժվարության բողոքների պատճառով։