Գերմանիան կոչ է անում նախապատրաստվել Եվրոպայում պատերազմին
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է Եվրոպայում հնարավոր պատերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա խոսել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք պետք է վարժվենք այն մտքին, որ Եվրոպայում կարող է պատերազմի վտանգ լինել։ Գերմանիան պետք է կարողանա պաշտպանվել: Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- ասել է Պիստորիուսը։
Նա ընդգծել է, որ դա վերաբերում է ինչպես Բունդեսվերին, այնպես էլ գերմանական հասարակությանը։
Գերմանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները հետևանքներ կունենան երկրի համար։ Միաժամանակ Պիստորիուսը նշել է, որ Գերմանիան կանի անհրաժեշտ ամեն ինչ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի հետագա սրումը կանխելու համար։
Մինչ այս Պիստորիուսն ասել էր, որ Ուկրաինայի և Իսրայելի միջև մրցակցություն չկա: