ՀԱՄԱՍ-ի հետ ուղիղ բանակցություններ չկան. ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հերքում
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին մերժել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը։ Նա համապատասխան հայտարարություն է արել «Россия 24» հեռուստաալիքի եթերում։
Նա նաև ընդգծել է, որ Երուսաղեմն այս պահին տեղեկություն չունի արմատական խմբավորման մոտ պատանդների վիճակի մասին։
«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ուղղակի բանակցություններ չկան և չեն կարող լինել, քանի որ մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն առանց որևէ պայմանի», - ասել է դիվանագետը։
Ynet-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը գերության մեջ է պահում օտարերկրյա 138 քաղաքացիների։