Միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել ու չի կարողանալու ապահովել անվտանգություն․ Փաշինյան
Մենք իրար հետ պետք է կարողանանք ապահովել Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների արտաքին ու ներքին անվտանգությունը: Այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:
ըստ նրա, պետությունը պետություն է այնքանով, թե ինչքան մարդ է այնտեղ ապրում, ինչքան մարդ է այնտեղ ծնվում, ինչքան մարդ է այդ երկրի հետ կապում իր ու իր երեխաների ապագան։
«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ առնվազն 2023 թվականի հունվար-օգոստոսին մենք ունենք վերջին 5 տարիների համար ծնելիության ամենաբարձր ցուցանիշը, ինչը շատ կարևոր ազդակ է», - ասաց Փաշինյանը:
Նա վստահեցնում է, որ իրենց առանցքային նպատակն այն է, որ Հայաստանում մարդիկ ապրեն, լինեն ազատ, ունենան ստեղծագործելու ու երջանիկ լինելու հնարավորություն:
«Անվտանգություն ասելով, սովորաբար, ընկալվում է սպառազինություն, բանակ, բայց միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել ու չի կարողանալու ապահովել անվտանգություն, եթե պետության հիմքում անվտանգային գործունակ հայեցարկարգեր ու գաղափարախոսություն դրված չէ», - ասաց Փաշինյանը։