Հայտնաբերվել է Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների ավելի քան 150 ակտիվ մասնակից, որոնցից 60-ը բերման է ենթարկվել
ՌԴ ոստիկանությունը հայտնաբերել է Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների ավելի քան 150 ակտիվ մասնակցի, նրանցից 60-ը բերման է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանության տարածքային բաժիններ՝ հետագա հետաքննության համար, հայտնում է Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի ՆԳՆ գլխավոր վարչությունը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
Հոկտեմբերի 29-ին օդանավակայանում մի խումբ անձանց կողմից հրահրված անկարգությունների ժամանակ տուժել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ոստիկանության 9 աշխատակից, նրանցից երկուսը գտնվում են հիվանդանոցում։
Դաղստանի առողջապահության նախարարությունը գիշերը հայտնել է մոտ երկու տասնյակ վիրավորների մասին, որոնց թվում կան անվտանգության ուժեր և խաղաղ բնակիչներ։
ՌԴ Ներքին գործերի նախարարության Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) օդանավակայանի տարածքում չարտոնված գործողություններ կատարելու կոչերի կապակցությամբ։