Թուրքիայում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ են կանչել՝ պարզաբանումներ տալու համար
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին կանչել են Թուրքիայի ԱԳ նախարարություն՝ կապված սիրիական քրդերի մասին ամերիկյան պետքարտուղարության հայտարարությունների հետ: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ, դիվանագետին փոխանցվել է այդ հարցի շուրջ «ԱՄՆ դիրքորոշման առնչությամբ Թուրքիայի մտահոգությունը»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Վաշինգտոնը «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերն (ԺԻՈՒ) ահաբեկչական խմբավորում չի համարում եւ շարունակելու է սատարել նրանց»: