Շահրամանյանը փակագծեր է բացում․ ինչպես առաջարկեցին նրան Արցախի նախագահի պաշտոնում (տեսանյութ)
«Գիտեմ, թեզեր կան, որ պադվալային խոսակցություններով է առաջարկվել իմ թեկնածությունը, դրանք կեղծ թեզեր են»։ Այդ մասին Արցախի Հանրային հ/ը-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ մեկնաբանելով ԱՀ-ում նախագահի ընտրությունում իր թեկնածության առաջադրումը․
«ԱԺ հինգ ուժից 4-ը դիմեցին ինձ, առաջարկեցին իմ թեկնածությունը, սա է ճշմարտությունը»,- նշել է նա։
Արցախի նախագահի խոսքով՝ քննարկումները բավականին երկար են ընթացել, որից հետո որոշել են հենց իրեն առաջարդել նախագահի պաշտոնում․
«Իմ ապրած տարիները Արցախում, անցած ճանապարհս թույլ են տվել քաղաքական ուժերին առաջարկել թեկնածությունս։ Արցախում ուրիշ ոչ ոք ցանկություն չի հայտնել այդ ծանր վիճակում բեռը վերցնել իր վրա։ Խոսվում էր Սամվել Բաբայանի թեկնածության մասին․ իր կուսակցությունը չառաջարկեոց նրան»,- մանրամասնել է Շահրամանյանը։