Թուրքիան պատրաստվում է Իսրայելին պատերազմական հանցագործ հայտարարել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելին «ռազմական հանցագործ» հայտարարել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք Իսրայելին պատերազմական հանցագործ կհայտարարենք, մենք պատրաստվում ենք դրան»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Ստամբուլում Պաղեստինին աջակցող ցույցի ժամանակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանը մասնակցում է Ստամբուլում Պաղեստինին նվիրված հանրահավաքին։