Հայտնի զրպարտիչներ Դիանան և Անիտան հիմա էլ Տաթևիկ Վիրաբյանի անունից կեղծած նամակ են տարածում․ Արսեն Բաբայանը լուսանկարներ է հրապարակել
Հայտնի զրպարտիչ աղջիկները (Դիանա և Անիտա) հիմա էլ Տաթևիկ Վիրաբյանի անունից կեղծած նամակ են տարածում, թե իբր Տաթևը իրենց ծանոթներից օգնություն է խնդրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիրաբյանի պաշտպան Արսեն Բաբայանը՝ հրապարակելով լուսանկարներ։
Նա նաև գրել է․
Նախ նշեմ, որ Տաթևի սոցիալական վիճակն իսկապես ծանր է եղել և շարունակում է այդպիսին մնալ, իմ շատ ընկերներ են Տաթևին օգնել ու շատ անգամներ: Դա շատ նորմալ է, որ Տաթևը երբևէ դիմեր որևէ մեկին օգնության համար:
Բայց այս զրպարտիչ զույգի կողմից տարածվողը բացահայտ կեղծիք է, կեղծողներն անգամ ուշադիր չեն եղել, որ Տաթևն իր անունը «եւ»-ով չի գրում, այլ՝ մեկ նիշանի «և» տառով: