Ուկրաինան դեռ չի կարող միանալ դաշինքին․ ՆԱՏՕ-ի պաշտոնյա
ՆԱՏՕ-ի երկրները գիտակցում են, որ Ուկրաինան դեռ չի կարող միանալ դաշինքին, ասել է կազմակերպության միջուկային քաղաքականության տնօրինության ղեկավար Ջեսիկա Քոքսը Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ելույթի ժամանակ։
«Դաշնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի մերձեցմանն այս անցումային շրջանում՝ գիտակցելով, որ մենք դեռ այն կետում չենք, որտեղ Ուկրաինան կարող է միանալ դաշինքին»,- ասել է նա։
Քոքսը նշել է, որ Կիևն ու Բրյուսելը դեռ շատ անելիքներ ունեն, սակայն Վիլնյուսի գագաթնաժողովում այս ուղղությամբ կարևոր քայլեր արդեն արվել են։ Այժմ, ըստ նրա, «ուժերի կրկնապատկման» գործընթաց է ընթանում Ուկրաինային ՆԱՏՕ-ին մերձեցնելու համար։