Կենտրոնում ավտոկայանատեղերը թանկացնելու որոշումն ունի շատ վտանգավոր կողմ՝ ունևորների ու չունևորների եք բաժանում ազգը. Մնացական Բիչախչյան
Լավ մտածեք որոշումներ կայացնելուց առաջ: Երևանում կայանատեղերի գներն ըստ գոտիականության բարձրացնելը, իբր կենտրոնը բեռնաթափելու նպատակով, նույնիսկ մեկ տոկոս մոտ չէ հիմնավորում կոչվելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՎՎ նախկին պետ Մնացական Բիչախչյանը։
«Ինչ գին էլ սահմանեք, միևնույն է կգտնվեն դրանից օգտվողները: Այսինքն, մեկ մեքենայի համար նախատեսված տեղում նորից կկանգնի մեկ այլ մեքենա, ազատ տեղ չի մնա, կենտրոնն էլ չի բեռնաթափվի: Էնպես չէ, հիմա մի 10 մեքենա իրար գլխի լցված, մի քանի հարկով են կանգնում 3 մետրի վրա, գները թանկացնելով թողնում եք մեկը:
Որոշումը մյուս կողմից էլ ունի շատ վտանգավոր կողմ՝ ունևորների ու չունևորների եք բաժանում ազգը. փող ունես իջի կենտրոն կայանի, չունես կանգնի կվարտալ, ոտքով արի»: