ԱՄՆ-ն փորձում է համոզել Իսրայելին Գազայի հատվածում միայն «նպատակային» օդային հարվածներ հասցնել
Washington Post-ը գրում է. «ԱՄՆ-ն փորձում է համոզել Իսրայելին հրաժարվել Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողությունից և միայն «նպատակային» օդային հարվածներ հասցնել»։
Հիշեցնենք, որ Սպիտակ տունն իր հերթին չի ցանկացել մեկնաբանել Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը, սակայն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իսրայելին և նրան տրամադրել անհրաժեշտ զինամթերք։