ԱՄՆ-ը ղեկավարում է իսրայելա-պաղեստինյան պատերազմը․ Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ղեկավարում է իսրայելա-պաղեստինյան պատերազմը: Այդ մասին նա հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է IRNA-ն։
«ԱՄՆ-ն փաստացի և անմիջականորեն ներգրավված է պաղեստինցիների դեմ հանցագործությունների կատարման մեջ» - ասել Իրանի ԱԳ նախարարը:
Աբդոլլահիանի խոսքով՝ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները վերահսկում և աջակցում են Իսրայելի կողմից Գազայի հատվածում 7000 խաղաղ բնակիչների սպանությանը:
ԱԳ նախարարի խոսքով՝ միջազգային իրավունքի համաձայն՝ պաղեստինցիներն իրավունք ունեն պայքարել անկախության համար, այդ թվում՝ զինված պայքարով։