Արցախը ձեր հայրենի՞քն է․ Ալեն Սիմոնյանի համար «հայրենիք» արտահայտությունը վերացական է (տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով` «հայրենիք» արտահայտությունն այնքան վերացական է։ Նա լրագրողներին հորդորում է լծվել Հայաստանում խաղաղություն հաստատելու գործին։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ խաղաղությունը պետք է բոլորին, մեր պետությանը։
Այն հարցին՝ ի՞նչ գնով՝ արձագանքեց. «Մենք արդեն բոլոր գները վճարել ենք, կարծում եմ՝ ավել գին չպետք է վճարենք»։
Լրագրողի դիտարկմանը՝ հայրենիքի մի մասը թողնելով թշնամուն՝ մյուս մասում կարո՞ղ ենք խաղաղ ապրել՝ Սիմոնյանն ասաց, թե հայրենիք արտահայտությունը շատ վերացական է։
«Ադանան, Ղարսը ձեր հայրենի՞քն է, Արցախը ձեր հայրենի՞քն է։ Հիմա հարց եմ տալիս՝ Վանը, Մուշը, Էրզրումը մեր հայրենի՞քն են, թե՞ ոչ, պատասխանեք, ինչո՞ւ եք լռում»,- լրագրողին ասաց նա։