13-ամյա Մկոն ահաբեկիչ չէր, ոչ էլ նրա 16-ամյա եղբայրը, որ սպանվեց ադրբեջանցիների կողմից (լուսանկար)
Միջազգային հայտնի լրագրող Լինդսի Սնելը, որ լուսաբանում է զինված հակամարտություններն ու դրանց հետևանքները, X սոցցանցի իր միկրոբլոգում արձագանքել է ադրբեջանցիների այն հայտարարություններին, որ իրենք Լեռնային Ղարաբաղում սպանել են ահաբեկիչների։
Լինդսի Սնելը հրապարակել է 13-ամյա երեխայի լուսանկարն ու գրել.
«Անցած ամիս Մարտակերտի վրա ադրբեջանական գնդակոծության հետևանքով 13-ամյա Մկոյի մարմնի մեջ 200 բեկոր է մնացել և կոլոստոմիայի պարկը։ Նա ահաբեկիչ չէ։ Նրա 16-ամյա եղբայրը, ով նույնպես ահաբեկիչ չէ, սպանվել է»,- գրել է նա։