Մահափորձ են արել Ուկրաինայի Ռադայի ռուսամետ նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովի դեմ. երկու անգամ կրակել են նրան, վիճակը ծանր է
Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը հրազենային վնասվածքից շատ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է «Мы вместе с Россией» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը։
«Օլեգի վիճակը շատ ծանր է: <...> Օլեգին կրակել են»,- գրել է Ռոգովը Տելեգրամի ալիքում: Նա պարզաբանել է, որ Ցարյովը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ինչպես նաև նշել է, որ դանակահարություն չի եղել»։
Ցարյովի պաշտոնական տելեգրամ ալիքը հաստատել է, որ նա մահափորձի զոհ է դարձել և պարզաբանել, որ Գերագույն Ռադայի նախկին պատգամավորի վրա կրակել են երկու անգամ:
«Օլեգ Ցարյովի մահափորձի մասին տեղեկությունները հաստատում են նրա հարազատները։ Կեսգիշերին մոտ նրա բնակության վայրի առողջարանի տարածքում երկու կրակոց են արձակվել։ Հանցագործի մասին տեղեկություններ չկան, ուժայիններն աշխատում են»,- ասված է հաղորդագրությունում։