Ո՞վ էր Վազգենի դեմ համակարգված ձևով ատելություն բորբոքում, ո՞վ էր նրան դեմոնացնում. այդ մարդու անունն է նիկոլ փաշինյան. Ռուբեն Մելիքյան
Հոկտեմբերի 27-ի մասին շատ է խոսվում, բայց մի կարևոր հարցադրում աչքաթող է արվում. ո՞վ ձևավորեց այն մթնոլորտը, որի պայմաններում ինչ-որ փառամոլ ոչնչություններ ձեռք բերեցին վստահություն, որ Վազգենին սպանելով՝ կկատարեն հայ ժողովրդի կամքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ի վերջո, ո՞վ էր Վազգենի դեմ համակարգված ձևով ատելություն բորբոքում։ Ո՞վ էր նրան դեմոնացնում։ Այդ մարդու անունն է նիկոլ փաշինյան։ Կարդացեք նրա թերթի 99 թվի համարները և ինքներդ կհամոզվեք։ Ատելության տոտալ քարոզ Վազգենի անձի դեմ։ Կեղտոտ հոդվածը կեղտոտ հոդվածի հետևից։
Հ.Գ. Այս ամենի լույսի ներքո՝ Վազգենի եղբայր Արամի մերօրյա նիկոլադավան վարքագծի համեմատությամբ՝ նույնիսկ Կայենն է սուրբ երևում»,- գրել է Մելիքյանը` հրապարակելվ Փաշինյանի` «Օրագիր» թերթում հրապարակած մի հոդված։