Իսրայելական բանակը հայտարարել է 24 ժամվա ընթացքում «ՀԱՄԱՍ»-ի 250 օբյեկտների վրա հարվածներ հասցնելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի 250 օբյեկտի: Այս մասին ասվում է Իսրայելի զինված ուժերի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները Գազայի հատվածում հարվածներ են հասցրել «ՀԱՄԱՍ»-ին պատկանող ավելի քան 250 ռազմական օբյեկտների, այդ թվում՝ թունելների, «ՀԱՄԱՍ»-ի տասնյակ գրոհայինների, օպերատիվ հրամանատարական կենտրոնների և արձակման կետերի»,- ասվում է հայտարարության մեջ: