Իրանում այսօր տեղի կունենան լայնածավալ զորավարժություններ
Այսօր Իրանում տեղի կունենան լայնամասշտաբ զորավարժություններ։ Իրանական լրատվականների փոխանցմամբ՝ ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվում են «Իգթիդար 1402» զորավարժությունները։
Զորավարժություններին կմասնակցեն Իրանի զինված ուժերի հրետանային, տանկային, զրահատեխնիկայի և օդադեսանտային ստորաբաժանումները։