Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը հարգել են Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը (լուսանկարներ)
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը խորհրդարանի բակում ծաղիկներ են խոնարհել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Նրանք լռությամբ ու խոնարհումով հարգել են զոհերի հիշատակը:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 24 տարի: Այդ օրն ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրաբամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: