Բայդենի հրամանով ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական օբյեկտներին
ԱՄՆ-ի զինված ուժերը Սիրիայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով հարվածներ են հասցրել Իրանի հետ կապված երկու օբյեկտների վրա։ Ինչպես հաղորդում է TACC-ը՝ այս մասին հինգշաբթի երեկոյան հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ նախագահ Բայդենի հրամանով, ԱՄՆ-ի ուժերը ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում գտնվող երկու օբյեկտների վրա, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և հարակից խմբավորումների կողմից»,-ասվում է Օսթինի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պենտագոնի մամուլի կողմից։
Ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի՝ «ինքնապաշտպանության համար այս ճշգրիտ հարվածները պատասխան են Իրաքում և Սիրիայում ԱՄՆ անձնակազմի դեմ հոկտեմբերի 17-ից Իրանի հետ կապված զինյալների կողմից իրականացվող մի շարք շարունակական և հիմնականում անհաջող հարձակումների»: