Հայաստանը պատրաստ է ադրբեջանական գազ գնել. փոխնախարար
Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից՝ երկրների միջև քաղաքական տարաձայնությունները լուծելուց հետո։ Այս մասին, EADaily-ի փոխանցմամբ, Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում ասել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
«Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը ցնցող իրադարձություն էր Հայաստանի գազաէլեկտրական համակարգի համար։ Որովհետև այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից, իսկ հետո սկսեցինք Վրաստանի տարածքով նոր գազատարի շինարարությունը՝ մեր երկիր գազ մատակարարելու համար։ Հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կգա, և մենք կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ համակարգերը, ինչպես այն օրերին»,- իր կարծիքն է կիսել Վարդանյանը։
Նշենք, որ Հայաստանն այժմ գազ է ստանում Ռուսաստանից և Իրանից։ Գազի դիմաց Իրանը էլեկտրաէներգիա է մատակարարվում Հայաստանից։