Կրեմլը հույս ունի պարզաբանում ստանալ Փաշինյանից
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ամերիկյան Wall Street Journal թերթին տված հարցազրույցը, որում նա մի շարք պահանջներ է Ներկայացրեկլ Ռուսաստանի Դաշնությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը հակված չէ ԶԼՄ-ներին որպես առաջնային աղբյուր ընկալելու։
«Այս դեպքում մենք հակված չենք WSJ-ին որպես առաջնային աղբյուր ընկալելու։ Պետք է հասկանանք, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը։ Ամբողջ տեղեկատվությունը ստանում ենք հայ ընկերների հետ զրույցներում։ Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ թերթերի միջոցով շփվելը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի օգնել Բաքվին և Երևանին՝ «խաղաղության» պայմանագրի կնքման հարցում՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։
WSJ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի համար օգուտ չի տեսնում իր տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայումից։ Հայաստանի վարչապետը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության ժամանակ։ Այդ կապակցությամբ Հայաստանի իշխանությունները որոշել են «դիվերսիֆիկացնել հարաբերությունները անվտանգության ոլորտում»։