Ռուսաստանն օգնում է Հայաստանին և Ադրբեջանին «խաղաղության» պայմանագիր կնքել․ Կրեմլ
Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին «խաղաղության» պայմանագիր կնքել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։