Այս տարվա 3-րդ եռամսյակում Դամասկոսում և Հալեպում տրամադրվել է 324 ՀՀ քաղաքացու անձնագիր և նրանցից տուրք չի գանձվել
2023թ. 3-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 324 ՀՀ անձնագիր, որոնց համար սակայն պետական տուրք չի գանձվել:
Կառավարությունը իր այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի նիստում որոշեց 19,2 մլն դրամ հատկացնել այդ անձանց համար պետական տուրքի գումարները վճարելու համար:
Նշենք, որ այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (184 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (140 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար: