ՀՀ կառավարությունը հրատարակության է ուղարկել «Խաղաղության խաչմերուկ» անգլալեզու բրոշյուրը․այդ մասին կլինի նաև տեսանյութ․ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ կառավարությունը հրատարակության է ուղարկել «Խաղաղության խաչմերուկ» անգլալեզու բրոշյուրը, որտեղ ներկայացված են իշխանության պատկերացումները՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և «Խաղաղության խաչմերուկ»-ի հայեցակարգի մասին։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հաճույքով այդ նյութը կկիսենք և' խորհրդարանական գործընկերների, և' հասարակական կազմակերպությունների, և' բոլոր ցանկացողների հետ։ Կարծում եմ` կլինի այդ մասին նաև տեսանյութ, որպեսզի այն շփոթը վերանա, որի մասին այս ամբիոնից խոսել եմ՝ կապված միջանցք եզրաբանության հետ, քանի որ աշխարհի այլ հատվածներում այն այլ իմաստ ու նշանակություն ունի, մեր հատվածում մի փոքր այլ է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հիշյալ նյութի մեջ առաջարկվում են հնարավոր երթուղիներն ու առաջարկները, և դա ընկալվում է որպես տարածաշրջանային նախագիծ։