Սասուն Խաչատրյանի եղբայրն ու զոհված Գևորգ Արշակյանի մայրն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի դատավորներ
Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամի ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր։
ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանն Ազգային ժողովիի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն էլ` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Նշված անձինք Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրվեցին 67` կողմ, 0` դեմ ձայների հարաբերակցությամբ:
Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, իսկ Նաիրա Հովսեփյանը` 44-օրյա պատերազմում մահացած Գևորգ Արշակյանի մայրը: