Իսրայելը հարձակվել է Հալեպի օդանավակայանի վրա
Իսրայելական զորքերը հարվածներ են հասցրել սիրիական Հալեպ քաղաքի օդանավակայանի թռիչքուղուն. զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտնում է սիրիական Sham FM ռադիոկայանը։
«Իսրայելն ագրեսիա է իրականացրել Հալեպի միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա»,- ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով՝ հարձակումը նյութական վնաս է հասցրել օդանավակայանին։
Այլ մանրամասներ չկան։