«ՀԱՄԱՍ»-ն ահաբեկչական կազմակերպություն չէ․ Էրդողան
«ՀԱՄԱՍ»-ը ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ մոջահեդների խումբ է, որոնք պայքարում են իրենց հողերն ու քաղաքացիներին պաշտպանելու համար: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիան Իսրայելի հետ խնդիրներ չունի, սակայն երբեք չի ընդունի «Իսրայելի կատարած վայրագությունները և նրա գործունեությունը որպես կազմակերպություն և ոչ թե պետություն»։