Էրդողանը Գազայի հատվածում հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ վարել բանտարկյալների ազատ արձակման շուրջ։
«Առաջին հերթին անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը մատը հանեն ձգանից, և անհապաղ զինադադար հայտարարվի։ Պետք է դադարեցվեն ինչպես Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի և այլ տարածքների վրա, այնպես էլ Իսրայելի տարածքի հրետանային գնդակոծությունը։ Պետք է սկսել բանակցությունները` ուղղակի կամ անուղղակի. բանտարկյալների ազատագրման հարցում այս գործընթացը պետք է արագացվի»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում: