Իրանն արձագանքել է «ՀԱՄԱՍ»-ի դեմ կոալիցիա ստեղծելու Մակրոնի կոչին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման դեմ արևմտյան կոալիցիա ստեղծելու կոչը «մեծ սխալ» է։ Եթե նման կոալիցիա ստեղծվի, ապա դրան ի պատասխան՝ մահմեդական երկրներն անհապաղ կստեղծեն սեփական կոալիցիա՝ «ՀԱՄԱՍ» կողմից։
Երեքշաբթի օրը Ֆրանսիայի ղեկավարը այցով ժամանել է Իսրայել՝ հանդիպելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ։
Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մակրոնն առաջարկել է կոալիցիա ստեղծել «ՀԱՄԱՍ»-ի դեմ պայքարելու համար։