Պաղեստինը չի բացառում, որ Իսրայելի հետ հակամարտության շուրջ բանակցություններ կանցկացվեն Մոսկվայում
Պաղեստինի դեսպանը չի բացառել, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան կարող է հարթակ դառնալ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման բանակցությունների համար։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Նա հավելել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը շուտով կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք։ Սակայն ստույգ ժամկետները դեռևս չեն նշվում։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը մի քանի հազար հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ և հայտարարել «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիայի մեկնարկի մասին։ Հազարավոր զինյալներ ներխուժել են Իսրայելի տարածք՝ խլելով տասնյակ ռազմական տեխնիկա և հարյուրից ավելի պատանդներ։ Այս ֆոնին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարեց, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում։