Հռոմի պապը դիմում է Իսրայելին և Պաղեստինին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ազատ արձակել պատանդներին և մարդասիրական բեռներ ընդունել Գազա՝ դիմելով Պաղեստինին և Իսրայելին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Մտքերս ուղղում եմ Պաղեստինի և Իսրայելի բարդ իրավիճակին: Ես ձեզ կոչ եմ անում ազատ արձակել պատանդներին և բացել Գազա մարդասիրական օգնության մուտքը: Ես շարունակում եմ աղոթել խաղաղության համար Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և բոլոր տարածաշրջաններում, որտեղ պատերազմ է»,- ասել է Ֆրանցիսկոսը ընդհանուր լսարանի ժամանակ:
Պոնտիֆիկոսը հայտնել է նաև որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Սուրբ Պետրոսի տաճարում իր մասնակցությամբ տեղի կունենա խաղաղության աղոթք։ Նա կոչ արեց ամբողջ օրը նվիրել ծոմապահությանը, ապաշխարությանը և խաղաղության համար աղոթքին։
Մինչ այս Գազայի Առողջապահության նախարարությունը գազալցակայանների սեփականատերերին և բոլոր նրանց, ովքեր դիզվառելիք ունեն, կոչ էր արել կիսել այն հիվանդանոցների հետ՝ վիրավորներին փրկելու համար։