Ուկրաինայի Զինված ուժերն ավելի ու ավելի քիչ հնարավորություններ ունեն. Շոյգու
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն «Վոստոկ» խմբավորման զինվորականների հետ զրույցում ասել է, որ իրավիճակը հատուկ գործողության գոտում վկայում է այն մասին, որ Ուկրաինայի Զինված ուժերն ավելի ու ավելի քիչ հնարավորություններ ունեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Այսօրվա իրավիճակը խոսում է այն մասին, որ հակառակորդն ավելի ու ավելի քիչ հնարավորություններ ունի»,-ասել է նա։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ այս իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության ռազմական զինված ուժերի պրոֆեսիոնալ մարտական աշխատանքի շնորհիվ։