Գազայում գործողությունը կհանգեցնի կոշտ փողոցային մարտերի
Գազայի հատվածում Իսրայելի հնարավոր գործողությունը կարող է հանգեցնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենակատաղի փողոցային մարտերին: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով փորձագետներին։
«Փորձագետները զգուշացնում են, որ երկրի (իսրայելական) զորքերը կարող են բախվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենակատաղի փողոցային մարտերին»,-ասվում է հրատարակության մեջ:
Իսրայելի պաշտոնյաները նաև նշում են, որ իրենք ակնկալում են, որ անկլավում մարտերը կարող են տևել ամիսներ, եթե ոչ տարիներ: Նրանց ամերիկացի գործընկերներն իրենց հերթին մտավախություն ունեն, որ հակամարտությունը կարող է տարածվել Լիբանանի և Իրանի վրա, ինչպես նաև հանգեցնել Իրաքում ամերիկյան զորքերի վրա նոր հարձակումների: