Բռնի տեղահանված 27 հազար արցախցի օգնություն է ստացել «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Արդեն մեկ ամիս է, ինչ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը լայնածավալ աջակցության բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ «Աջակցություն արցախցիներին. Արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնայանն անդրադարձել է ոչ միայն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին, այլև սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններից հետո մեր պետության դեմ ծառացած մարտահրավերներին ու դրանց լուծման հնարավորություններին։