Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծըԿինն ահազանգել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը․ 2 անձ ձերբակալվել է
Թուրքիայում նշել են, որ Կարս-Գյումրի երկաթուղին կբացվի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ որոշումից հետո
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
Քաղաքականություն

Համոզված եմ՝ ԼՂ կանայք պայքարելու են հայրենի հողում խաղաղ ապրելու համար. Ալեն Սիմոնյան

Ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի կանայք լինելու են կայուն լուծումների համար պայքարի առաջնագծում, պայքարելու են հայրենի հողում խաղաղ ապրելու, անվտանգության եւ արժանապատվության իրավունքի համար, ինչպես նաեւ պայքարելու են ճնշումներից եւ խտրականությունից զերծ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իրավունքի համար: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթում «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության խթանման գործում» միջազգային գագաթնաժողովում:

«Սիրելի՛ բարեկամներ,

Հայաստանի Ազգային ժողովի անունից ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այսօր արտահայտած բոլոր տեսակետների համար:

Հայաստանի խորհրդարանը, Հայաստանի կառավարությունը եւ «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը ստիպված են եղել հետաձգել Երեւանում կայանալիք գագաթնաժողովը, սակայն մենք կարեւոր ենք համարում կիսել ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության կառուցման գործում կանանց դերի մասին մեր ուղերձները: Հակամարտությունների եւ ճգնաժամերի աճի պայմաններում դրանք առավել արդիական են, քան երբեւէ՝ տարբեր մայրցամաքներում, տարբեր մշակույթներում եւ քաղաքական համակարգերում:

Հայաստանում կանայք կազմում են խորհրդարանականների երեսուներեք տոկոսը: Այնուամենայնիվ, մեզ դեռեւս պակասում է իրական ներկայացուցչությունը տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում, ինչպես նաեւ հավասար ներկայացուցչությունը պաշտպանական ոլորտում:

Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճնշող մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են, եւ նրանց ձայնը երբեք չի լսվել միջազգային համաժողովներում, իսկ արդարության կոչերը մերժվել են:

Մենք հեշտությամբ կարող ենք տեսնել այս սարսափելի իրականությունը գրեթե յուրաքանչյուր հակամարտության եւ արտակարգ իրավիճակների դեպքում, երբ խոցելի խմբերի մարգինալացումը եւ օտարումը, ինչպես նաեւ հիմնարար իրավունքների մերժումը վերածվում են ճգնաժամերի, բռնությունների եւ պատերազմների:

Մենք խորապես համոզված ենք, որ Մարդու իրավունքները, խաղաղությունն ու անվտանգությունը փոխկապակցված են եւ ամրապնդում են միմյանց: Գենդերային հավասարությունը եւ կանանց նշանակալի մասնակցությունը կարեւոր հիմք են երկրում արդարություն հաստատելու եւ սահմաններից դուրս երկխոսությունը շարունակելու համար:

Ներկայում Հայաստանն ընդունում է ավելի քան հարյուր հազար փախստական Լեռնային Ղարաբաղից, որոնք վերապրել են անմարդկային շրջափակումը, էթնիկ զտումները եւ այլ սարսափելի հանցագործություններ: Բայց ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի կանայք լինելու են կայուն լուծումների համար պայքարի առաջնագծում, պայքարելու են հայրենի հողում խաղաղ ապրելու, անվտանգության եւ արժանապատվության իրավունքի համար, ինչպես նաեւ պայքարելու են ճնշումներից եւ խտրականությունից զերծ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իրավունքի համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Պատերազմը եւ մեր տարածաշրջանում արտակարգ հումանիտար իրավիճակները մեզ ստիպեցին հետաձգել գագաթնաժողովը, բայց նաեւ ստիպեցին մեզ ավելի վճռականորեն միավորել ուժերը՝ ամրապնդելու կին առաջնորդների կարծիքների բազմազանությունը, կանխելու հակամարտություններն այլուր՝ նախաձեռնելով երկխոսություն եւ խաղաղություն պահանջելով:

Հայաստանը բարձր է գնահատում Կին քաղաքական առաջնորդների ղեկավարության եւ թիմի կողմից գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքը: Անկեղծորեն հույս ունեմ, որ շուտով հնարավորություն կունենանք ողջունելու բոլորիդ Երևանում»: