Մամիկոն Ասլանյանը 5 րոպեում ազատ կարձակվի, եթե ասի՝ համաձայն եմ իշխանության հետ. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ երկու քաղբանտարկյալի: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը:
«Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրով. 8 ամիս նստած է, ծանո՞թ է պարոն Անդրեասյան, ո'չ դատ կա, ո'չ բան կա: Մյուս դեպքն ավելի խայտառակություն է, Մամիկոն Ասլանյանը 2 տարի է` նստած է, գրեթե դատ չի լինում: Նա 5 րոպեում դրսում կլինի, մենակ այն դեպքում, որ ասի` դուրս եմ գալիս Վանաձորի քաղաքապետի պաշտոնից: Ոչ մի օրենք չկա, խախտում չկա, բան չկա, ուրիշ պատճառ չկա, իրեն պահում եք բանտում մի բանի համար, որովհետև իշխանությանը դուր չեկող համայնքապետ չպետք է լինի»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում