Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

Հեռուստաընկերությունների առնվազն 50 և ավելի տոկոսը կկարողանա միանալ և ստեղծել խորհուրդ, որը կընտրի ՀԸ-ների չափումներն իրականացնող կազմակերպություններ

Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է նախագծերի քննարկմանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների վարկանիշավորման եւ հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրության համակարգի ներդրման միտումներով:

Առաջարկվում է լիազորել, որ Հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների առնվազն 50 եւ ավելի տոկոսը կարողանա միանալ եւ ստեղծել մի խորհուրդ, որը կընտրի հեռուստաընկերությունների չափումներն իրականացնող կազմակերպությանը: Վերջինիս տվյալներն էլ հիմք կհանդիսանան գովազդի բաշխման համար: Այն հեռուստաընկերությունները, որոնք չեն ցանկանա, որ այդ կազմակերպությունն իրենց մասով չափումներ իրականացնի, նրանց մասով տվյալներ չեն հրապարակվի: Ստեղծվելիք կազմակերպությունն իր իրականացրած չափումների վերաբերյալ տվյալները պետք է անվճար եւ պարտադիր կերպով փոխանցի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովն ունի որոշակի վերահսկողական գործառույթներ: «Եւս մեկ անգամ ասեմ, որ սա մի կողմից պաշտպանում է հեռուստաընկերություններին,  մյուս կողմից` գովազդատուներին, որոնք տարիներ շարունակ գումարներ են վճարել իրենց ապրանքանիշների գովազդի համար»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը եւ հավելել, որ ըստ իրականացված միջազգային աուդիտի`  տարիներ շարունակ այդ չափիչ գործընթացը չի արտացոլել իրականությունը եւ գովազդատուների գումարները որոշակիորեն անարդարացի են բաշխվել:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե արդյոք այդ նույն չափիչ  կազմակերպությունն է շարունակելու իրականացնել չափումներ, թե՞ մեկ այլ կազմակերպություն: Եվ որքանո՞վ է արդարացի, որ մեկ կազմակերպության ներկայացրած տվյալներն են ընդունվում: Ինչո՞ւ չպետք է լինեն մի քանի կազմակերպություններ, որպեսզի հնարավոր լինի համեմատել ներկայացված տվյալները: Ի պատասխան` Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախագծի ընդունումից հետո հեռուստաընկերությունների ընտրած խորհուրդը կարող է ընտրել 2-3 չափիչ կազմակերպություններ, որոնք կարող են չափումներ իրականացնել. որեւէ  սահմանափակում չկա: Նրա խոսքով այս պահին է գործում 1 կազմակերպություն, եւ   տարբերությունն այն է, որ այս պահի դրությամբ այդ կազմակերպության նկատմամբ որեւէ վերահսկողություն չկա: Որեւէ բան հստակ չէ հեռուստաընկերությունների համար,  նրանք չգիտեն, թե  ինչպես են իրականացվում չափումները: Այդ պատճառով էլ հեռուստաընկերությունները պատվիրել էին միջազգային աուդիտ եւ պարզել, որ վերոնշյալ կազմակերպության ներկայացրած տվյալներն արդարացի չեն:  Պատգամավորը նշել է, որ այս խնդիրների պատճառով էլ նախաձեռնվել է այս նախագիծը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Դրական էր նաև Կառավարության դիրքորոշումը. այն ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Նման խնդրանքով նախագծի հեղինակին դիմել են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: