Ֆրանսիան առաջարկում է կոալիցիա ստեղծել «ՀԱՄԱՍ»-ի դեմ
Ֆրանսիան առաջարկել է ստեղծել տարածաշրջանային և միջազգային կոալիցիա՝ «ՀԱՄԱՍ»-ի դեմ պայքարելու համար։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս առաջարկն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայել կատարած այցի շրջանակներում վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է «ՀԱՄԱՍ»-ի կողմից վերցված բոլոր պատանդների ազատ արձակման կարևորությունը։
Մակրոնը հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածն անվանել է «սարսափելի ահաբեկչություն»։