ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հյուրընկալվել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահին (լուսանկարներ)
Վրաստանի Սահմանադրական դատարանի հրավերով Բաթում կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն։
Հանդիպմանը ներկա էին Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան և Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը։
Հանդիպման մասնակիցները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը։