Կռիս ա կերած, թե հինչա կերած գիդումչում, պիժենալն վեր օտինք. բռնի տեղահանված արցախցիներին փչացած բազուկ են բաժանել (ֆոտո)
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Աղաբեկյանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է թե ինչպես են կրծած ու փչացած բազուկը բաժանել արցախցիներին` որպես օգնություն:
«Ժողովուրդ, այսօր Ջերմուկ քաղաքում բանջարեղեն են օգնություն տվել, ճիշտ ասած` չգիտեմ ում դիմեմ, որտեղ գրեմ, որ պատկան մարմիններն ուշադրություն ցույց տան: Ուղղակի պետք է ամաչեին այս ձևի ապրանքը բաժանեին մարդկանց, կռիս ա կերած, թե ինչ ա կերած` չգիտեմ, բաժանել են, որ ուտենք»: