Եթե «ՀԱՄԱՍ»-ը հաղթի, ապա մենք բոլորս ամեն ինչ կկորցնենք, և ողջ քաղաքակրթությունը կհայտնվի սպառնալիքի տակ․ Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը, եթե այդ շարժումը միանա Իսրայելի դեմ պատերազմին:
Վարչապետի խոսքով՝ «ՀԱՄԱՍ»-ի դեմ պատերազմը կարող է երկար տևել, մինչդեռ Իսրայելը «բոլոր ջանքերը կգործադրի բանտարկյալներին ազատելու համար և կփորձի չվնասել պաղեստինցի խաղաղ բնակիչներին»։
«Այժմ պայքար է ընթանում «չարիքի առանցքի» միջև, որը գլխավորում են Իրանը, Հըզբոլլահը, Համասը, հութիները... նրանք պայքարում են Մերձավոր Արևելքը միջնադար վերադարձնելու համար: Սա փորձություն է խաղաղության և քաղաքակրթության համար: Եթե «ՀԱՄԱՍ»-ը հաղթի, ապա մենք բոլորս ամեն ինչ կկորցնենք, և ողջ քաղաքակրթությունը կհայտնվի սպառնալիքի տակ»,- ասել է Նեթանյահուն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։