Ո՞ր դեպքում «ՀԱՄԱՍ»-ը կբանակցի Իսրայելի հետ․ նշվել է պայմանը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի խոսնակ Խալեդ Մեշալը Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Իսրայելը դուրս գա «բոլոր օկուպացված հողերից», ապա խաղաղ բանակցությունների հնարավորություն կստեղծվի։
Հարցազրույցում նա Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները Գազայի հատվածի վրա և դադարեցնել մարդկանց բռնի տեղահանումն անկլավից։
Մեշալը նաև նշել է անցակետը բացելու և Գազա մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին։
«ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների հնարավորություն դեռ կա։
«Եթե հրադադար լինի, մենք կգանք մեծ հարցին, թե որն էր տեղի ունեցածի հիմնական պատճառը, և կասենք, որ պատճառն օկուպացիան է, հետևաբար, Իսրայելը պետք է դուրս գա բոլոր օկուպացված հողերից, և մենք կունենանք հնարավորությունների պատուհան և իրական հնարավորություններ»,- ասել է Մաշալը: