Մերձավոր Արևելքում իսկական պատերազմ է ընթանում․ Պեսկով
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ այնտեղ իսկական պատերազմ է։ Այս մասին РИА Новости գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք չպետք է որևէ պատճառ ունենաք չվստահելու մեր դեսպանատան զեկույցներին, բայց միևնույն ժամանակ, հասկանում եք, որ այնտեղ իրավիճակը շարունակում է իր լարված մնալ։ Սա իսկական պատերազմ է։ Իրավիճակը շատ-շատ լարված է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել Իսրայելում ՌԴ դեսպանատան տվյալները 20 զոհված ռուսների մասին լուրը։