Օտարերկրացիների հանցախումբը ՀՀ-ում գործող բանկի սերվեր ներթափանցելով 128 մլն դրամ գումար է հափշտակել (տեսանյութ)
Այլ երկրի երեք քաղաքացիներից կազմված կազմակերպված հանցավոր խմբի անդամները առանց թույլտվության, պաշտպանիչ համակարգի խախտմամբ, ներթափանցել են ՀՀ տարածքում գործող բանկի համակարգչային համակարգ, ներբեռնել հեռակա համակցման ծրագիր և կարողացել բանկի բանկոմատները կառավարող սերվերը վարակել «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով։

Արդյունքում՝ 2016թ․ հոկտեմբերի 22-23-ին, Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրված բանկի 16 բանկոմատներից նրանք ապօրինի ելքագրել և հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Դրանց հանցավոր ծագումը խեղաթյուրելու և էլեկտրոնային վճարային համակարգերով նշված գումարն Ուկրաինա փոխանցելու գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ դրամն էլեկտրոնային արտարժույթի փոխարկմամբ զբաղվող Երևանի բնակչի միջոցով դրա մի մասը փոխարկել են ԱՄՆ դոլարի, իսկ մյուս մասը փոխարկել էլեկտրոնային արտարժույթների և փոխանցել խմբի՝ կեղծանվամբ հանդես եկող անդամի կողմից տրամադրված հաշվեհամարներին։