Կրեմլը հայտարարեց «ՀԱՄԱՍ» բոլոր պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին
Ռուսաստանի կառավարությունն ակտիվորեն կոչ է անում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժմանն ազատ արձակել պատանդներին և ցավակցել բոլոր գերիների ընտանիքի անդամներին։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները նշել են, որ «ՀԱՄԱՍ»-ն անցյալ շաբաթ ազատ է արձակել Ամերիկայի երկու քաղաքացու։ Այդ կապակցությամբ թղթակիցները պետության ղեկավարի ներկայացուցչին հարցրել են, թե ինչպես է Մոսկվան գնահատում ռուսներին գերությունից ազատելու հնարավորությունները։
«Բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն, և մենք դա կոչ ենք անում «ՀԱՄԱՍ»-ին: Մենք ցավակցում ենք պատանդների ընտանիքներին ու ընկերներին և մաղթում, որ նրանք ողջ ու առողջ վերադառնան»,- ասել է Պեսկովը։